Պուտինը չի մասնակցի Եգիպտոսում կլիմային նվիրված խորհրդաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

78

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում մասնակցել Եգիպտոսում նոյեմբերին անցկացվող ՄԱԿ-ի պարփակ կոնվենցիայի կողմերի խորհրդաժողովին, որը նվիրված է լինելու կլիմայի փոփոխություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ո՛չ, չի պլանավորում»,-Պեսկովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե պլանավորում է արդյոք ՌԴ նախագահը մասնակցել նոյեմբերին կայանալիք խորհրդաժողովին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00—ԻԴ