ԿԳՄՍ նախարարը Կիպրոսում քննարկել է կրթական ոլորտում գործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հետ հանդիպմանը քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև ՀՀ բուհերում վրացագիտության, իսկ Վրաստանի բուհերում՝ հայագիտական ամբիոնների գործունեությանը:

Նախարարը հանդիպել է նաև Կիպրոսի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Պրոդրոմոս Պրոդրոմուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԿԳՄՍՆ ոլորտներում համագործակցության և նոր համաձայնագիր կնքելու հնարավորության հարցը:

Սերբիայի կրթության, գիտության և տեխնոլոգիական զարգացման պետնախարար Բրանկո Ռուժիչի հետ հանդիպման ընթացքում էլ անդրադարձ է եղել կրթության ոլորտում սերբական փորձի ուսումնասիրման հարցերին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել են նաև Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում կայացած ընդունելությանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 5-7-ը մասնակցում է Կիպրոսի Հանրապետությունում անցկացվող «Կրթությունը հանուն կայուն զարգացման, շրջանաձև տնտեսություն. կայուն ենթակառուցվածք և կայուն զբոսաշրջություն» խորագրով ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին:

--00—ԼՄ