Հայաստանի մասով կվարվենք այնպես, ինչպես նախկինում․ Էրդողան․ «Ազատություն»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

96

Ո՞րն է հիմա հայ-թուրքական սահմանի բացման ամենամեծ արգելքը, «Ազատության» թղթակիցն այսօր հարցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, ով ժամանել է Պրահա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին։

Էրդողանը հստակ պատասխան չի տվել:

«Կանենք այն, ինչ անում էինք մինչ օրս», - ասել է Թուրքիայի նախագահը, առանց հավելյալ մանրամասների։

Մինչ օրս Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման բանակցություններ են սկսել առանց նախապայմանների։ Չնայած դրան, Անկարան շարունակում է Հայաստանի հետ հաշտեցումը կապել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների հետ և հրապարակավ աջակցել Բաքվին, նաև Հայաստանի դեմ վերջին հարձակումից հետո։

--00--ԱՀ

Տեսանյութեր