Տեխնոլոգիաները կարող են կիրառվել հանրային առողջապահական խնդիրների լուծման համար. Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

․

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների» հիմնադրամի (FAST) հետ համատեղ կազմակերպված ամենամյա Գլոբալ ինովացիոն ֆորումին, որն այս տարի «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրն ունի:

Պանելային քննարկման թեման բժշկության ոլորտում տեխնոլոգիաների և արհեստական բանականության ազդեցությունն ու խնդիրներն էին:

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ինչպես արհեստական բանականությանը, անձնավորված դեղամիջոցների կիրառմանը, այնպես էլ տեխնոլոգիաների արդյունավետության ու անվտանգության նպատակով էթիկական նորմերի և կարգավորումների անհրաժեշտությանը:

Նախարարը նշել է, որ տեխնոլոգիաները կարող են կիրառվել ոչ միայն թիրախավորված բժշկության, մի շարք հիվանդությունների բուժման, այլև հանրային առողջապահական խնդիրների լուծման համար:

--00--ԱՀ