Ավարտվել է Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Միշելի քառակողմ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

դ

Պրահայում ավարտվել է Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Միշելի քառակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

Ըստ մեր տեղեկությունների, հնարավոր է, որ ուշ գիշերը քառակողմ հանդիպումը վերսկսի։

Հիշեցնենք, որ Պրահայում մեկնարկել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քառակողմ հանդիպումը։

--0--ԱՀ

Տեսանյութեր