Հավատում եմ՝ հնարավոր է հասնել Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News 

,

Հավատում եմ՝ հնարավոր է հասնել Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։ Այս մասին Պրահայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը․ տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն։

«Հանդիպեցինք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Անկեղծորեն հավատում եմ, որ կկարողանանք հասնել մեր նպատակին՝ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների վրա հիմնված կարգավորմանը»,- ասել է նա։

--00--ՀԱ