«Կովկասում՝ հանուն կայուն խաղաղության»․ Մակրոնը մեկնաբանել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Կովկասում՝ հանուն կայուն խաղաղության» խորագրով գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր՝ երեկոյան, Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատում են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որտեղ նրանք փոխադարձաբար ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Հայաստանը համաձայն է նպաստել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով Եվրամիության քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը համաձայն է համագործակցության։ Այս առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին»։

--00—ԼՄ

Տեսանյութեր