ԱՀ նախագահը «Արարատյան ալյանս»-ի փորձագետների հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

նկար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն – ինստիտուտի փորձագետներ Լարիսա Ալավերդյանին, Թաթուլ Մանասերյանին և Ալեքսանդր Մանասյանին։

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված արտաքին քաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց դիմակայելուն ուղղված քայլերը։

Իր խոսքում երկրի ղեկավարը կարևորել է «Արարատյան ալյանս» – ի գործունեությունը և փորձագիտական խորքային ուսումնասիրությունները՝ նշելով, որ ողջունում է համազգային համախմբմանն ուղղված և արցախանպաստ ցանկացած նախաձեռնություն։

--00—ԼՄ