Ապօրինի պահվող հրազենի կամավոր հանձնումներ Արարատի մարզային վարչության բաժիններում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումները շարունակում են բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Մասնավորապես, արդյունավետ էր Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են ինքնաձիգի, տարբեր տեսակի հրացանների և ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Մասիսի համայնքային ոստիկանները ևս բացատրական աշխատանք են իրականացրել. բաժնում արձանագրվել է«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Արարառի բաժնի Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը։
Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

--00—ԻԴ