Հայտնի է` ինչ է նվիրել Լուկաշենկոն Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

8143f4e582c18e509bfcb2858cdec058.jpg

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան առթիվ նվիրել է BELARUS տրակտոր: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Լուկաշենկոյին հարցրել են, թե ինչ նվեր է նա պատրաստել Պուտինին։ Պատասխանը կզարմացնի ձեզ ... ահա նվերը»,- գրել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած Telegram-ի ալիքը ՝ հրապարակելով BELARUS տրակտորի հավաստագրի լուսանկարը:

Վկայագրում գրված է. 

«Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին։ Ի պատիվ հոբելյանի: Բելառուսի Հանրապետության Նախագահ Ա.Գ. Լուկաշենկո»:

--00—ԶՀ