64-ամյա վարորդը ՎԱԶ 21213-ով «Ս. Հովհաննես» եկեղեցու ճանապարհին բախվել է գազատարին և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

1

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել հոկտեմբերի 5-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 15։30-ի սահմանում, Լոռու մարզի բնակիչ՝ 64-ամյա Անդրանիկ Ս-ն իր վարած ՎԱԶ 21213 մակնիշի ավտոմեքենայով Մեծավան գյուղի «Սուրբ Հովհաննես» եկեղեցուն հարակից ճանապարհով ընթանալիս կորցրել է ավտոմեքենայի կաառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Անդրանիկ Ս.-ն մարմնական վնասվածնքերով տեղափոխվել է «Տաշիր» ԲԿ։