Արայիկ Հարությունյանն այսօր պետք է Փաշինյանի առջև հարց դնի՝ ինչպե՞ս է պատկերացնում Արցախի ապագան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Արցախում կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտնած տեղեկությունների հետ միշտ չէ, որ համակարծիք է լինում, հատկապես, երբ Արցախի ինքնորոշման հարցը դնում են կասկածի տակ և Արցախը փորձում են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ:  Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
«Փաշինյանն անտեսելով մեր դիրքորոշումը՝ իր աթոռի համար պատրաստ է մեր հայրենիքը մաս-մաս հանձնել: Արայիկ Հարությունյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ պետք է հստակ հարցադրում անի և հանրայնացնի, թե ինչպե՞ս է պատկերացնում Արցախի ապագան ու դիրքորոշում հայտնի՝ կամ կանգնում է Նիկոլ Փաշինյանի կողքին, կամ ՝ ժողովրդի»,- ընդգծեց պատգամավորը: 
Անդրադառնալով Ստեփանակերտում մի քանի օր շարունակ տեղի ունեցող հանրահավաքներին՝ պատգմավորը նշեց, որ ճակատագրական պահ է Արցախի համար, հայ ազգը թույլ չի տա, որ Փաշինյանը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչի, այդ քաղաքականության վերջը դրվելու է Նիկոլ Փաշինյանին գահընկեց անելով.
«Արցախում ըմբոստությունը մեծանում է, երբ լինել-չլինելու հարց դրվի, ընդվզելու ենք, պայքարը հաջողությամբ ենք պսակելու: Նիկոլ Փաշինյանը պետք է ընտրություն կատարի՝ կամ իր աթոռը կամ Արցախի հայկական լինելը, եթե ընտրեց աթոռը, իր աթոռով դուրս ենք շպրտելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան    

 --00—ԱՊ