Զելենսկու խնդրանքով հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ն արտակարգ գագաթնաժողով կգումարի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, պատճառը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է, այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ աղբյուրի՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրուցելուց հետո հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ և փոխանցել Զելենսկիու խնդրանքը՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողով գումարելու մասին։

«Գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն ասել է, որ լրջորեն մտածում է հանդիպում հրավիրելու մասին, մեծ հավանականություն կա, որ այս հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ»,- նշել է նա։

--00—ԼՄ