ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 404.41 դրամ, իսկ եվրոն արժեզրկվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

74

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 11:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 404.41 դրամ։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 406 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 413 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 407-408 դրամ է, իսկ վաճառքը՝ 412.50-413 դրամ։

Ինչ վերաբերում է եվրոյին, բանկերում առքի միջին փոխարժեքը կազմում է 387.76 դրամ (հոկտեմբերի 10-ի համեմատ արժեզրկվելով 1.83 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 404 դրամ է։

Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ կազմում է 5.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժեզրկվելով 0.12 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը  կազմում է  6.40 դրամ։

--00—ԻԴ