Որդիս 1 ամիս է՝ շրջափակման մեջ է, 3 տեղից վիրավոր է․ սեպտեմբերյան մարտերից անհետ կորածի ծնող

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Վերջին տվյալներով որդիս գտնվում ա այն տարածքում, որը ներկա պահին վերահսկվում է Ադրբեջանի կողմից, ուր թույլ չեն տալիս մտնենք։ 1 ամիս ա որդիս էնտեղ ա, եկել ենք տեսնենք՝ ինչ ա լինելու։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց կառավարության մոտ ակցիա իրականացնող վիրավոր զինվորի հայրը, ով արդեն մեկ ամիս է նույն պատասխանն է լսում կառավարությունից՝ բանակցություններ ենք վարում։

«Խոսքը երեք տեղից վիրավոր զինվորի մասին ա՝ ոտքից, թևից, գլխից։ Որդիս մենակ ա էնտեղ, իրա հետի տղերքը ասեցին, որ որդիս վիրավոր էր, իրենք են ինձ տեղեկացրել այդ մասին»,- նշեց հայրը։

Մանրամասները՝ տեսանյութում․

--00--ԱՀ