Փաշինյանը չի ստորագրի պայմանագիր, ժամանակ է ձգում հանուն իշխանության պահպանման

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Փաշինյանը չի ստորագրի պայմանագիր, ժամանակ է ձգում հանուն իշխանության պահպանման։

Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Սուրենյանցի համոզմամբ, Փաշինյանի համար միակ կրոնը իշխանության պահպանումն է, քանի որ լավ հասկանում է, որ թուղթ ստորագրելու պարագայում Քոչարյանը դրսում սպասում է։

Սուրենյանցի պնդմամբ, Փաշինյանը մի մոտեցում ունի. նա թղթով չի զիջում, այլ արյամբ։

--00—ԱՊ