Առաջին անգամ Ֆրանսիայի և ԵՄ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է միջազգային ներկայություն տեղում․ Լաքոտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Եվրամիությունը նախապատրաստում է իր դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, այս մասին Թվիթերի իր միկրոբլոկում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան, դիվանագետ Ջոնաթան Լաքոտը:

«1988 թվականի հակամարտության սկզբից ի վեր՝ առաջին անգամ Ֆրանսիայի և ԵՄ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է միջազգային ներկայություն տեղում»,-գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկար:

ԵՄ դիտորդական նախնական խմբի ժամանման մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է նաև Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ նկատելով, որ ԵՄ անդամ 27 երկրներն արագ են գործել Հայաստանի հարցմանն արձագանքելու համար։ Դիտորդական խմբի տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը և աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը։

--00—ԼՄ