Միշելը ողջունել է սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության արագ տեղակայումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

տռ

Ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության արագ տեղակայումը։ Այս մասին Twitter-յան իր միկրոբլոգում  գրել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը։

«Այն կօգնի ամրապնդել վստահությունը և թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում»,-գրել է եվրոպացի պաշտոնյան։

--00--ՀԱ