Իրանն առայժմ զսպում է Բաքվին, բայց վաղն Ալիևը Թեհրանին կարող է այլ առաջարկ անել, ու վիճակ փոխվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Իրանի կողմից հյուպատոսության բացումը բխում է Իրանի շահերից, այն Ադրբեջանի և Թուրքիայի համար զսպվածության էլեմենտ կարող է լինել: Իրանն առայժմ կարողանում է զսպել Ադրբեջանին Սյունիքի միջանցք վերցնելու պահով, բայց ինչքան է դա տևելու, վաղը հնարավոր է՝ Ադրբեջանը մեկ այլ առաջարկ անի Իրանին և իրավիճակը փոխվի:

Պետք է գիտակցենք, որ միակ զսպող ուժը հայկական բանակն է, մինչև իրենց ատամներին չհասցնենք, իրենց ոչինչ չի զսպի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով մինչև տարեվերջ «խաղաղության պայմանագիր» կնքելու հայտարարություններին՝ Պողոսյանը նշեց, որ Ադրբեջանում իշխանափոխություն լինելուց հետո միայն հնարավոր է խոսել «խաղաղության պայմանագրի» մասին, քանի որ Ալիևը խաղաղություն չի ցանկանում. «Ալիևն այն մարդը չէ, որ «Խաղաղության պայմանագիր» կնքի, ոչ մի թուղթ չի հարգելու, հաջորդ օրն այն խախտելու է: Նա իր երազանքը նկարագրել է, էլ ի՞նչ նախադասությամբ բացատրի, որ հայերը հավատան, օդից բաներ ենք ուզում գտնել ու հավատալ, եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»,- ավելացրեց բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ