Իրականանում է այն, ինչից վախենում էինք. Հռոմի պապը՝ միջուկային զենքի կիրառման վտանգի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել աշխարհում միջուկային զենքի կիրառման վտանգի կապակցությամբ։

«Այսօր իրականանում է այն, ինչից մենք վախենում էինք, և ինչի մասին երբեք չէինք ցանկանա լսել: Միջուկային զենքի օգտագործումը, որը Հիրոսիմայից և Նագասակիից հետո շարունակվել է չարամտորեն արտադրվել և փորձարկվել, այժմ բացահայտ սպառնալիք է»,- ասել է նա Հռոմում:

Նա հիշեցրել է նաև 60 տարի առաջ տեղի ունեցած Կարիբյան ճգնաժամի հետ կապված իրադարձությունները, երբ Հռոմի Հովհաննես 23-րդ պապը 1962 թվականի հոկտեմբերի 25-ին ռադիոյով դիմեց միջազգային հանրությանը միջուկային հակամարտության վտանգը կանխելու կոչով:

--00—ԼՄ