Աշտարակ-Ոսկեհատ ճանապարհի «Opel»-ը բախվել է կայանած «Volkswagen passat»-ին. ուղևորը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:26-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհատ-Ոսկեվազ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ոսկեհատ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել  կայանած «Volkswagen passat» մակնիշի ավտոմեքենային։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ա․ Մ․, ծնված 1990 թ․) հոսպիտալավցել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ գրանցվել է ուղևորի մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

--00—ԼՄ