Ռուսաստանը չի ծրագրում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ամն

Ռուսաստանը մտադիր չի եղել և չի ծրագրում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, երկրի ղեկավարությունից ոչ մեկը նման հնարավորության մասին չի հայտարարել, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, փոխանցում է Newsweek-ը։

«Բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը չի պատրաստվել և չի պատրաստվում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում: Մեր երկրի ղեկավարներից և ռազմական գերատեսչությունից ոչ մի տեղ և երբեք չեն նշել զանգվածային ոչնչացման զենքի դիմելու հնարավորության մասին», - ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ Արևմուտքը չի արձագանքում «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ Ուկրաինայի մոտալուտ սադրանքի մասին Ռուսաստանի նախազգուշացումներին։

«Ռուսաստանը նսեմացնելու և Ուկրաինան սպիտակեցնելու իրենց մոլագար ցանկությամբ արևմտյան երկրները պատրաստ են խաղադրույքի տակ դնել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ու կյանքը», - ասել է դիվանագետը։

--00—ԼՄ