Ոսկեվազում Opel-ը բախվել է խոտանված Volkswagen-ին և շրջվել․ 32-ամյա ուղևորը մահացել է․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ff71da8f3802c842cbed40ddb9bcece4.jpg

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, գրում է shamshyan.com-ը։



Ժամը 19։30-ի սահմաններում Ոսկեվազ-Ոսկեհատ ավտոճանապարհին Ոսկեվազ գյուղի վարչական տարածքում Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Աշոտ Մեժլումյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպաց երթևեկելի գոտի, բախվել ճամփեզրի թույլատրելի հատվածում կայանված, չշահագործվող ու խոտանված Volkswagen մակնիշի ավտոմեքենային և գլխիվայր շրջվել։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Մեժլումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Մհեր Գյուլնազարյանը տեղում մահացել է։ 



 Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ մահացած Մ․ Գյուլնազարյանի ծննդյան օրն էր։



--00—ԶՀ