Ամենուր մարդկանց համար մեծ շոկ է զոհվածի մայր մոտիկից տեսնելը․ Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

․

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել այսօր Տավուշ կատարած այցից, որի ընթացքում նրան զոհվածների մայրեր են ուղեկցել։

«Այսօր Տավուշ կատարծ այցի ընթացքում ինձ ուղեկցում էին 44-օրյա պատերազմում առաջին իսկ օրը անմահացած Գոռի մայրիկը Լիլյան, ով նաեւ իմ օգնականն է, եւ Շուշիում անմահացած Խաչատուրի մայրիկը՝ Նարինեն, ում բառացիորեն սթրես կենտրոնից եմ «հանել տարել» այցի։ Լիլյան նաեւ Փարիզի այցի ժամանակ էր ինձ ուղեկցում։ Պետք է ասեմ, որ ամենուր մարդկանց համար մեծ շոկ է զոհվածի մայր մոտիկից տեսնելը»,-լուսանկարներին կից գրել է Հակոբյանը։

--00--ԱՀ