Հայաստանում անցած շաբաթ հաստատվել է կորոնավիրուսի 142 դեպք, գրանցվել է 3 մահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

ս

ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում:
Այս ընթացքում կատարվել է 2301 թեստավորում:

Հաստատվել է 142 նոր դեպք, առողջացել է 278 քաղաքացի, գրանցվել է 3 մահ:

Պատվաստումային գործընթացը ևս շարունակվում է, ավելին՝ 80 890 քաղաքացի ստացել է բուստեր դեղաչափ:

--00—ԱՊ