Սոչիում և Պրահայում ուղղեցինք 1998-ի սխալը, Արցախն ու Ադրբեջանը պետք է ուղիղ խոսեն. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Սոչիում և Պրահայում ուղղեցինք 1998-ի սխալը, Արցախն ու Ադրբեջանը պետք է ուղիղ խոսեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի համոզմամբ, պարզապես անհրաժեշտություն է, որ Բաքուն և Ստեփանակերտը իրար հետ երկխոսեն, ներկայումս նրանց դիրքորոշումները իրարամերժ են․ Բաքուն բացառում է Արցախի գոյությունը, բայց ընդհանուր սեղանի շուրջ, միջազգային մեխանիզմների գործարկմամբ առավելապաշտական այդ դիրքորոշումները կարող են հաղթահարվել։

Դեսպանի կարծիքով, Արցախի պարագայում կարող է Կոսովոյի պրակտիկան կիրառվել, եթե Հայաստանի փոխարեն Արցախը խոսի, չէ՞ որ Կոսովոյի անկախությունը Ալբանիան չէր պահանջում։

Մարուքյանի պնդմամբ, Սոչիի հանդիպումն ու Պրահայի պայմանավորվածությունները փոխլրացնող են, այլ ոչ թե հակադիր։

--00—ԱՊ