Հայաստանն Իրանի հետ որևէ տարակարծություն չունի. ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Mehr գործակալությանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

befunky_collage_2022_11_03t121131_525.thumb_.jpg

Հայաստանի և  Իրանի միջև տարակածություններ չկան. Երևանն ու Թեհրանը տարբեր հարցերի շուրջ չունեն տարբեր կարծիքներ։ Այս մասին իրանական Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:

Ըստ Հունանյանի՝ Հայաստանն ու Իրանը շատ երկար պատմական հարաբերություններ ունեն, և այդ հարաբերությունները ոչ միայն սահմանափակվում են կառավարություններով, այլև առկա են երկու ժողովուրդների միջև։

Իրանը բնութագրելով որպես Հայաստանի առանցքային գործընկեր՝ նա հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն բոլոր ոլորտներում։

«Կարծում եմ, մենք Իրանի հետ որևէ տարակարծություն չունենք»,- ասել է Հունանյանը և հավելել, որ Երևանն ու Թեհրանը տարբեր հարցերի շուրջ չունեն տարբեր կարծիքներ։

Արդյունքում երկու երկրների հարաբերություններն ապագայում կամրապնդվեն, նշել է հայ դիվանագետը։

Պատասխանելով Ադրբեջանի հետ Հայաստանի  հարաբերությունների մասին հարցին՝ նա ասել է. «Հայաստանը ձգտում է խաղաղություն հաստատել հարավկովկասյան տարածաշրջանում»։

Ասելով, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ, Հունանյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, նույն ընթացակարգով կանցնի բանակցությունների սեղանի շուրջ։

--00—ԶՀ