Ֆրանսիան կարող էր ավելին անել Հայաստանի համար․ ֆրանսիացի սենատոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

ֆդ

Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործընկերությունն Ադրբեջանի հետ խայտառակություն է. էներգետիկ ճգնաժամը չի կարող արդարացում լինել, հատկապես, երբ բախվում ենք իրական պատերազմական հանցագործությունների: Այս մասին Public Senat հեռուստաալիքի եթերում հայտարարել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն, գրում է 1lurer.am-ը։

«Ֆրանսիան կարող էր ավելին անել Հայաստանի համար, հատկապես, երբ մենք նախագահում էինք Եվրամիությունում։ Դիտորդներ ուղարկելը նվազագույնն է, ինչ մենք կարող էինք անել: Հայաստանի թշնամիները բացահայտ ասում են, որ ցանկանում են ոչնչացնել հայերին: Եվ չնայած դրան՝ մենք շարունակում ենք ընդունել այդ ղեկավարներին, և Եվրոպան Ադրբեջանից գազ է գնում Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, որը հայտարարում է, որ Ալիևը հուսալի գործընկեր է», - նշել է Բուայեն։

Նրա խոսքով՝ Եվրոպան արդարացիորեն մոբիլիզացվել է Ուկրաինայի համար, բայց լռում է Հայաստանի մասին։ «Հայերի կյանքն ավելի քի՞չ արժե, քան ուկրաինացիների կյանքը: Կա Ադրբեջանի կոռումպացված և ռասիստական պետություն, որը հարձակվում է Հայաստանի սահմանների վրա՝ ձգտելով էթնիկ զտումների և ցեղասպանության շարունակման», - հավելել է Սենատորը:

--00—ԻԴ