Քրիստինա Ագիլերան սոցցանցում անդրադարձել է երևանյան մենահամերգի ամսաթվին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

hth0521_tout_be0ae747cb6f4398ab9fa071cf925fdb.thumb_.jpg

Փոփ աստղ Քրիստինա Ագիլերան «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել երևանյան մենահամերգի մասին՝ նշելով, որ աշխատում են Երևանում «Հայա» փառատոնի շրջանակում կայանալիք իր մենահամերգը տեղափոխելու ուղղությամբ: 

Նա գրել է. «Փորձում ենք նշանակել ավելի նպատակահարմար ամսաթիվ, որը կհայտարարենք շուտով»:

Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը, որը պետք է տեղի ունենար 2022-ի  հոկտեմբերի 22-ին «Հրազդան» մարզադաշտում, հետաձգվել էր: Այդ մասին հայտնել էր փառատոնը:

--00—ԶՀ