Բերդի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորվել է։ Տեղեկությունը ԶԼՄ-ներին հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը և Հարություն Մանուչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։

Հիշեցնենք՝ Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել էր նոյեմբերի 10–ին։ Նրան մեղադրանք է ներկայացվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական կեղծիքը)  մասերի հատկանիշներով։ Նրա վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։

--00—ԼՄ