Սիրիա մեկնած հայ սակրավորների մասին «Ռոսիա 24»-ը ռեպորտաժ է պատրաստել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Սիրիայում իրավիճակը կամաց-կամաց կայունանում է։ Բնակիչները սկսել են վերադառնալ իրենց բնակավարերը, իսկ նրանց այդ հարցում օգնում է նաև հայ սակրավորների խումբը։

Ռուսաստանի «Ռոսիա 24» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանից Սիրիա մեկնած սակրավորների մասին։ Ռեպորտաժն այն մասին է, թե ինչպես են հայ մասնագետներն այնտեղ ականազերծման հումանիտար աշխատանքներ իրականացնում, ինչպես են հայտնաբերում ականներ ու ոչնչացնում դրանք։

Լրատվամիջոցը պատմում է, որ հայկական կողմին Սիրիայում օժանդակում է ռուսական կողմը՝ տրամադրելով ականազերծման գույք, օգնելով անձնակազմի անվտանգության ապահովմանը։ Սակրավորներն ականազերծում են ալ-Հուսեյնիա բնակավայրը, որտեղ թեև արդեն զինվորականներ չկան, սական ժամանակ առ ժամանակ պայթյունների ձայներ են լսվում։

Հենց նկարահանումների ժամանակ ցուցադրվում է խորհրդային արտադրության 4 ու իտալական արտադրության 1 ական, որոնք էլ ի վերջո անվտանգ տեղանք տեղափոխվելուց հետո պայթեցվում են տեսախցիկների առջև։