Փաշինյանը պայմանավորվել է Ալիևի հետ, նոր պատերազմ է լինելու. Էդգար Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Փաշինյանը պայմանավորվել է Ալիևի հետ, նոր պատերազմ է լինելու: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Ղազարյանի համոզմամբ, Ալիևն ու Փաշինյանը սինխրոն են գործում, այս առումով ՀՀ ղեկավարի ասուլիսը Ադրբեջանի նախագահի հայտարարության շարունակությունն էր։

Ըստ Ղազարյանի՝ այդ ամենի համատեքստում հավանական է դառնում մեծ պատերազմի վտանգը։

Մեր զրուցակցի պնդմամբ, Փաշինյանի խոսքերը միջանցքի մասին ամբողջությամբ ճիշտ են, բայց խնդիրն այն է, որ նա գերադասում է դա տալ պատերազմով։

--00—ԱՊ