Առանց ԼՂ խնդրի հստակեցման հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել. Արմեն Գրիգորյան

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Արմեն Գրիգորյան Հայաստան Ադրբեջան

Առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման կամ գոնե հստակեցման, թե ինչպես է այն լուծվելու, հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ․ այս մասին Civilnet-ին տված հարցազրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմն աշխատել է Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքների և դրանց ընդլայնված տարբերակի վրա, որի հիման վրա երկու երկրների արտգործնախարարները նոյեմբերի 7-ին հանդիպել են Վաշինգտոնում:

«Այժմ այդ տեքստը ունի շրջանակային համաձայնագրի տեսք, որը կարող է համապարփակ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները»,- նշեց նա:

ԱԽ քարտուղարը կարծում է, որ գնալով ավելի են հստակեցվում խաղաղության գործընթացի շրջանակները:

--00--ԱՀ