Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

befunky_collage_2022_11_17t161510_272.thumb_.jpg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է խոսել «Ղարաբաղում ապրող հայերի հետ»: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:

«Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց, ինչպիսին Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանն է, որն ուղարկվել է շատ հստակ օրակարգով»,- ասել է Ալիևը։

Ալիևն այս մասին ասել է՝ ընդունելով Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակությանը։

Նշենք, որ գործարար Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետնախարար:

--00—ԶՀ