ՀՀ-ն օկուպացրած տարածքներ չունի, ներկա կոնֆիգուրացիան առաջացել է մարտական գործողության արդյունքում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

Ոչ թե միամտություն, այլ հիմարություն է ասել, որ Ադրբեջան-Հայաստան սահմանին կարող են կանգնել թուրք սահմանապահները, Նիկոլ Փաշինյանը նման առաջարկներ չպետք է անի, այն վտանգավոր է Հայաստանի և Արցախի համար: Այս մասին 24News –ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կարող են 3 կմ-անոց անվտանգային գոտի ձևավորել՝ ՀՀ-ի կողմից կանգնեն ռուս սահմանապահները, իսկ Ադրբեջանի կողմից՝ թուրք սահմանապահները, դա կարող է դիտարկվել նաև Հայաստան- Ադրբեջան սահմանին:

Խոսելով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, որ Ադրբեջանն ասում է՝ 2021-ից առաջ ՀՀ-ն ևս օկուպացրած տարածքներ ունի և պետք է այդ տարածքից դուրս գա, Օհանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններով իրեն դնում է վատ վիճակի մեջ, նա փորձում է ՀՀ-ն ու Ադրբեջանը հավասար հարթության մեջ դնել, բայց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հանցագործ է և միջազգային հարթակներում պետք է համապատասխան պատժամիջոցների ենթարկվի. «ՀՀ-ն երբևէ օկուպացրած տարածքների չի տիրապետել, այն կոնֆիգուրացիան, որ ստեղծվել է Հայաստան-Ադրբեջան սահմանին, դա ստեղծվել է մարտական գործողությունների և կանխարգելման արդյունքում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ