Մարտակերտում հրդեհ է բռնկվել բնակելի երկհարկանի առանձնատանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

սաս

Նոյեմբերի 18-ին ժամը 07:30-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի Նալբանդյան 10 հասցեում հրդեհ է բռնկվել:

Այդ մասին հայտնում է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ բնակչությանը համապատասխան օգնություն ցուցաբերելու և շիջման աշխատանքներ կատարելու նպատակով ժամը 07:31-ին կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հավարկ:

«Հրշեջ փրկարարները կրակը մեկուսացրել են ժամը 07:50-ին, մարել՝ 08:55-ին:

Նախնական տվյալներով էլեկտրալարերի կարճ միացումից հրդեհ է բռնկվել բնակելի երկհարկանի առանձնատան առաջին հարկում: Մասնակի այրվել է Մարտակերտ քաղաքի բնակչի կողմից վարձակալած բնակելի տան առաջին հարկի մուտքի առաստաղը:

Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը»,-ասված է ԱԻ տարածած հաղորդագրության մեջ:

--00—ԻԴ