ՀԱՊԿ երկրների ղեկավարները նոյեմբերի 23-ին Երևանում կքննարկեն ՀՀ-ին օգնություն տրամադրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

6

Հավաքական անվտանգության կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 23-ին Երևանում կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված արդիական հարցերը, ինչպես նաև կազմակերպության արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործումն ու Հայաստանին համատեղ օգնություն տրամադրելու հարցը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական տելեգրամյան ալիքը:

«ՀԱՊԿ Խորհրդի օրակարգում է նաև կազմակերպության Խաղաղապահ ստորաբաժանմանը ժամանակակից սպառազինություն տրամադրելու, ինչպես նաև ՀԱՊԿ նոր Գլխավոր քարտուղար ընտրելու հարցը», - ասված է հաղորդագրությունում։

Մինչև ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը Երևանում կանցկացվի կազմակերպության անդամ պետությունների ԱԳ, պաշտպանության նախարարների, ինչպես նաև Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը:

--00—ԱՊ