Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի մերձակայքում արձանագրվել է հրադադարի խախտում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

․

Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի մերձակայքում ադրբեջանական զինուժի դիտակետից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա։

«Գնդակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ, հետաքննում է այս միջադեպը»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

--00--ԱՀ