Կատարում մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը. մանրամասներ Մունդիալ 2022-ից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

ֆբ

Կատարում պաշտոնապես մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Առաջին հանդիպումը կկայանա այսօր երեկոյան` ժամը 20:00-ին. Կատար - Էկվադոր:

Այն տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Սա կլինի առաջին Աշխարհի գավաթը, որը կանցկացվի արաբական աշխարհում և առաջին անգամ մահմեդական մեծամասնությամբ երկրում, վերջին անգամ առաջնությանը կմասնակցի 32 հավաքական, քանի որ 2026 թվականի առաջնությունից սկսած մասնակցելու են 48 հավաքական։ 

Քանի որ Կատարում ամռանը սաստիկ շոգ է, որոշվել է այն անցկացնել նոյեմբերի վերջին և դեկտեմբերի առաջին կեսին, նախապես որոշված մայիս-հունիսի փոխարեն։ Այն կտևի 29 օր:

 

--00—ԱՊ