ԱԱ-2022. Նոյեմբերի 21-ի խաղացանկը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

ս

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, աշխարհի 2022 թվականի առաջնության շրջանակում 3 խաղ կկայանա:

17:00. Անգլիա-Իրան. B խմբի մեկնարկային խաղում միմյանց հետ կմրցեն Անգլիայի և Իրանի հավաքականները: Խաղը կկայանա «Խալիֆա Ինթերնեյշնըլ» մարզադաշտում:

20:00. Սենեգալ-Նիդերլանդներ. A խմբի 1-ին տուրի վերջին խաղում միմյանց հետ կմրցեն Սենեգալի և Նիդերլանդների հավաքականները: Հանդիպումը կկայանա «Ալ-Թումամա» մարզադաշտում:

23:00. ԱՄՆ-Ուելս. խաղային օրվա վերջին խաղն էլ կկայանա «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում:

--00—ԻԴ