Հաջորդ պատերազմը լինելու է Հայաստանի համար, որոշվելու է ՀՀ տարածքային ամբողջականությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Հաջորդ պատերազմը լինելու է Հայաստանի համար, որոշվելու է ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Հարությունյանի համոզմամբ, պետք է իրական աշխատանք լինի, այլ ոչ թե թատրոն, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը, ընդհակառակը, ներկայումս գործում են թատրոնում, նրանց գործունեությունը կապ չունի իրականության հետ։ Հարությունյանի կարծիքով, չի կարելի խաղալ Արևմուտքի և Ռուսաստանի հետ, պետք է ազնիվ լինել։

--00—ԱՊ