Թշնամին պատրաստվում է լայնածավալ գործողության, եթե բնի մեջ չխեղդենք, բարդ վիճակում ենք հայտնվելու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Թշնամին հստակ նպատակ ունի լարվածության դինամիկ աճ ապահովել, հետագայում լայնածավալ գործողություններ սկսելու համար: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀ արևելյան հատվածում ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և Մաճկալաշեն գյուղի մերձակայքում տրակտորիստի ուղղությամբ կրակ արձակելու հանգամանքներին:

«Այս իրավիճակում կարևոր է հասկանալ մեր գործողությունները, եթե մենք համաչափ արձագանք չտանք, բնի մեջ չխեղդենք, ավելի բարդ իրավիճակում ենք հայտնվելու:

Թշնամին շատ արագ ամրանում է գրաված տարածքներում, մի քանի անգամ իրենք մեր տեխնիկայի վրա կրակել են, որի պատճառով զոհեր ենք ունեցել, նույն տրամաբանությամբ էլ մենք պետք է շարժվենք, թույլ չտանք, որ նրանք ամրանան:

Ճիշտ կառավարման դեպքում մենք կարող ենք հակահարված տալ»,- ավելացրեց նա: Անդրադառնալով իշխանության այն պնդումներին, որ միջազգային ճնշման ներքո ադրբեջանցիները կհեռանան ՀՀ տարածքից, փորձագետը նշեց, որ իր համոզմամբ, միջազգային որևէ ճնշմամբ ադրբեջանցիները ինքնակամ չեն հեռանա, դա գին է արժենալու, որքան երկար մնան ՀՀ տարածքում, այդքան այդ գինը մեծանալու է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ