Թուրքիան գերժամանակակից ԱԹՍ-ներ է ներկայացրել, ոչինչ չի կաշկանդում Անկարային հարվածել այլ երկրներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Թուրքիան նոր գերժամանակակից ԱԹՍ-ներ է ներկայացրել, ոչինչ չի կաշկանդում Անկարային՝ հարվածել այլ երկրներին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց թյուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

Մելքոնյանի համոզմամբ, ներկայումս նեոպանթյուրքիզմը տոնում է իր հաղթարշավը։ Նրա կարծիքով, արդի Թուրքիան նոր մակարդակի է բարձրացել և իր ռազմական, տնտեսական, դեմոգրաֆիական ներուժով բավական անկաշկանդ արտաքին քաղաքականություն է իրականացնում։

Թյուրքագետի պնդմամբ, Էրդողանը նույնիսկ կարողանում է համարձակ գնահատականներ տալ առնվազն երեք գերտերությունների առաջնորդներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին։

--00—ԱՊ