«Չելսի»-ն երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել Արսեն Զախարյանի հետ. Ֆաբրիցիո Ռոմանո

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

1097938.jpg

Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Լոնդոնի «Չելսի»-ն երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել Մոսկվայի «Դինամո»-ի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ:

Ռոմանոն հայտնել է, որ ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցվել են դեռ ամառվանից, իսկ «Չելսի»-ն կշարունակի բանակցությունները «Դինամո»-ի հետ, որպեսզի 2023 թվականին գործարքն ավարտին հասցնի:

Նա նաև նշել է, որ «Չելսի»-ում վստահ են, որ գործարքը կկայանա:

Արսեն Զախարյանի նկատմամբ անգլիական ակումբի հետաքրքրության մասին լուրերը սկսեցին շրջանառվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Չելսի»-ի հետաքրքրվածության մասին լուրերը հաստատել էր նաև Զախարյանի գործակալը, ֆուտբոլիստը ևս հայտարարել էր «Չելսի» տեղափոխվելու ցանկության մասին: Գործարքը, սակայն, չկայացավ՝ պայմանավորված Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներով:

--00—ԶՀ