«Սա դեռ սկիզբն է». Էրդողանը՝ Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից ռազմական գործողության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

96

Սիրիայի հյուսիսում և Իրաքում Թուրքիայի ԶՈՒ-ի գործողությունները թուրքական սահմանների պաշտպանության սկիզբն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում իշխող կուսակցության հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է Regnum գործակալությունը:

«Հակաահաբեկչական գործողությունները, որոնց մասնակցում են օդուժը, հրետանին և հարվածային անօդաչու թռչող սարքերը մեր սահմանների անվտանգությունն ապահովելու միջոցառումների միայն սկիզբն են», - ասել է նա։

Էրդողանը նաև Սիրիային և Իրաքին կոչ է արել չանհանգստանալ թուրք զինվորականների գործողություններից՝ ասելով, որ թուրքական իշխանությունները հարգում են հարևան պետությունների տարածքային ամբողջականությունը։

Մինչդեռ երկրի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ գործողության շրջանակում թուրքական բանակը հարձակվել է Սիրիայի հյուսիսում և Իրաքում ահաբեկիչների 471 օբյեկտների վրա, վնասազերծել է քուրդ զինյալների սիրիական թևի 254 գրոհայինի։

--00—ԼՄ