Սպառողական վարկերի տոկոսադրույքներն աճել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

54

Եթե 2021-ի տարեվերջին՝ դեկտեմբերին, սպառողական վարկերի տոկոսադրույքները միջինում եղել են 14.2% (դրամային վարկերի), ապա 2022-ի սեպտեմբերին դարձել են 15.5%:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կենտրոնական բանկի տեղեկագրերից։ 

Մարտ ամսից սկսած 15%-ի շեմից բարձր է եղել ցուցանիշը։ Մինչդեռ դոլարային սպառողական վարկերի դեպքում տոկոսադրույքը նվազել է․ տարեվերջին եղել է 11.5%, սեպտեմբերին՝ 10.0%:

--00—ԻԴ