Ալիևը կարծիք է հայտնել, թե իբրև Ֆրանսիան չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Պրահայում հանդիպումից մեկ շաբաթ էլ չանցած՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հարցազրույցում քննադատել է Ադրբեջանին և մեզ մեղադրել մի բանում, որը մենք չենք արել», -նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հիշեցնելով դրան հաջորդած Ֆրանսիայի Սենատի հայտնի բանաձևը, որը իբրև թե իր համաև բացարձակապես անընդունելի է և վիրավորական։

«Հետո եղավ Ֆրանսիայի Ազգային ժողովի հերթական հակաադրբեջանական բանաձևը, հետո Ֆրանսիայի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցով մեզ վրա հարձակվելու փորձ։ Դա անընդունելի է, քանի որ Ֆրանկոֆոնիան մարդասիրական կազմակերպություն է», - հավելել է Ալիևը, ապա եզրակացրել, որ իբրև թե, հաշվի առնելով այս ամենը, Ֆրանսիան չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին։
 
«Եվ դա ոչ թե մեր, այլ նրանց մեղքն է, քանի որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը երբևէ պաշտոնապես որևէ կողմի օգտին հանդես չեն եկել: Սա նշանակում է, որ դեկտեմբերի 7-ի հանդիպումը (խմբ․՝ Բրյուսելում Փաշինյանի հետ) չի կայանա։ Եվ մենք կդիտարկենք այլ այլընտրանքներ: Տեսնենք, թե ով և ինչ հարթակում հանդես կգա որպես միջնորդ», - ասել է Ալիևը։

--00—ԼՄ