Ալիևը չի կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել Զանգեզուրի միջանցքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբրև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը վերջին զրույցի ժամանակ քննարկել են ռուս պաշտոնյաների հետ։ 

«Չեմ կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել այս միջանցքը։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարծում եմ, որ Իրանը նույնպես դա չի անի՝ հաշվի առնելով իր հետաքրքրությունը տարածաշրջանային հաղորդակցության նախագծերում»,-ասել է նա և հավելել, թե իբրև այդ նախագծերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, այլ կծառայեն ի շահ շահագրգիռ կողմերի։

--00—ԼՄ