Նիկոլը 2 օր աշխատում էր Պուտինի ուղեկցող, պարզ չէ՝ այս անգամ որ կենտրոնը արգելեց թուղթը ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Երկու օր շարունակ Նիկոլ Փաշինյանն աշխատում էր Պուտինի ուղեկցող, բայց այդպես էլ հայկական շահի վերաբերյալ ոչ մի զրույց տեղի չունեցավ, պարզ չէ՝ այս անգամ որ աշխարհքաղաքական կենտրոնը արգելեց ՀԱՊԿ-ում թուղթը ստորագրել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների ներսում հնարավոր պառակտումներին և «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների՝ մանդատը վայր դնելու որոշմանը, Աննա Մկրտչյանը նշեց, որ իշխանությունն ուզում է պառակտել և իր համար անհարմար ընդդիմությունից ազատվել՝ ունենալով այնպիսի մարդիկ, ում խոսքի իրավունք չի վերապահվի: 

««Պատիվ ունեմ»-ը կարծում է, որ մանդատից զրկվելը Նիկոլին ու իր իշխանությանը լավություն կլինի, չենք պատրաստվում նրան նվեր մատուցել: «Պատիվ ունեմ»-ում մեծ մասը «հանրապետականներն» են և որևէ պառակտում չկա, մենք 2018-ին ապացուցել ենք, որ պառակտված չենք:

Նիկոլը ԱԺ ամբիոնից ինձ ասում է, որ քեզնով պետք է ԱԱԾ-ն զբաղվի, պարզ է, որ դրան հաջորդելու են գործողություններ: Նպատակ կա՝ պառակտել ընդդիմադիր խմբակցությունը, «Հայաստան» խմբակցությանը միասնականություն եմ մաղթում, դա կարևոր է Նիկոլի դեմ պայքարելու համար»,-ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ