Սուբվենցիոն երկու ծրագիր տեխնիկայի ձեռքբերման համար. հաշվետվություն Շիրակի մարզպետարանից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

45

2022-ի սուբվենցիոն ծրագրերով մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերման երկու ծրագիր է իրականացվել՝ 177 մլն դրամի շրջանակներում:

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ «Գյումրի համայնքի համար բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 151 մլն 68 հազար դրամ, որից Կառավարության համամասնությունը՝ 45 տոկոս։ Մեքենասարքավորումները մատակարարել է «Սաննի մոթորս» ՍՊԸ -ն։

Բազմաֆունկցիոնալ (ջրցան և ձնամաքրիչ)՝ 2 տեխնիկա

Բազմաֆունկցիոնալ ամբարձիչ (Sunward swl 3220)` 1 տեխնիկա

 «Աշոցք բազմաբնակավայր համայնքի տեխնիկական վերազինում՝ ավտոաշտարակի ձեռքբերման միջոցով» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր նախահաշվային արժեքը կազմել է 26 մլն դրամ, որից Կառավարության համամասնությունը եղել է 50 տոկոս։ Մեքենասարքավորումները մատակարարել է «ԱԿՇՆ ՔՈ» ընկերությունը։

Վերհան հարթակով բեռնատար (ավտոաշտարակ Foton aumark)՝ 1 տեխնիկա:

--00—ԻԴ